▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռանք քոռ ու քաչալի ու իր բոսյակների հետևից գնալով...

Էս ո՞վ սարքեց մեր գլխին, արա

 

Զարմանալի ժողովուրդ ենք հայերս, ով ի՜նչ ասես չի ասում, խոսում, գրում: Կպնում են բոլորը՝ բոլորին, բոլորով միասին ուրիշներին, ամբողջ աշխարհին: Մեղադրում, դատափետտում, անիծում քֆրտում են՝ աջ ու ձախ, վերից վար, սակայն ոչ ոք չի ասում, լա՜վ չէ՞ որ այս ամենը մենք ենք արել «ազգովի», հայոց համազգային շուխուռով: 25 տարի է փողոցներից տուն չենք գնում, մեռանք քոռ ու քաչալի ու իր բոսյակների հետևից գնալով, հիմա էլ բողոքում ենք «վզներիս փաթթած» իր աշակերտների տնգած թարս խիյարի դեմ:

Էնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մենք մանկան անմեղ քնով մեր տներում քնած էինք, այլամոլորակայիններն եկան գիշերով այս անտերությունը սարքեցին մեր գլխին ու թռան: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այս կոշմարի ստեղծմանը, խոսելու, բողոքելու իրավունք չունեն, բացի ինքնաքննադատությունից, ինքնախոստովանությունից և ապաշխարհելուց: Թողե՛ք թող խոսեն նրանք, ովքեր 88-ից ջոկել էին խաղացվող թատրոնի նպատակները և ճանաչում էին անբարոյական դերասաններին: Այն ժամանակ, դուք նրանց հոշոտում էիք, իսկ հիմա առանց նրանց լսելու, 100 տարի էլ, որ «պայքարեք», իրար տաք ու առնեք, ծեծեք ու ծեծվեք, էլի խաբված եք դուրս գալու, հայտնվելու եք նույն ծանոթ փոսում: Ինչու՞, որովհետև տեսակների հարց է...

 

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին