Մերձմոսկվայում բացահայտվել է խոշոր չափի գողությունների շարք: Այս մասին գրում է vesti.ru-ն՝ նշելով, որ ձերբալվածները ՀՀ քաղաքացիներ են:
Միջադեպին անդրադաձրել է Ռուսաստանի «Առաջին ալիքը»՝ մասնավորապես նշելով.
Մերձմոսկվայում վնասազերծվել է հանցախումբ, որը մեղադրվում է տասնյակ խոշոր չափերի գողության մեջ: Նրանց բնակարաններում հայնաբերվել է կիլոգրամներով ոսկի:
«Չարագործները գիշերվա ժամերին մուտք են գործել առևտրի սրահներ և գողություն կատարել: Գողացել են գումար և ոսկյա զարդեր»-հաղորդել է ՌԴ ՆԳՆ ԳՎ հասարակաայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Բելիկովը:
Եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Նրանց մեծամասնությունը նախկինում դատապարտված է: Իսկ ոմանք ազատության մեջ են հայտնվել մի քանի ամիս առաջ միայն:


