▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերկելի պատասխանն Էրդողանին


Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ըստ գերմանական Die Welt-ի տեղեկությունների՝ Գերմանիան կտրականապես դեմ է արտահայտվել, որ հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը տեղի ունենա Ստամբուլում...Գերմանիայի դեմարշին միացել են նաև Ֆրանսիան,Դանիան և Նիդերլանդները... «Մենք չենք ցանկանում,որ կարծիք ստեղծվի,թե մենք պաշտպանում ենք թուրքական կառավարության ներքին քաղաքականությունը...»:

Հիշեցնեմ,որ 2016 թ-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը առաջարկել էր հաջորդ երկու գագաթաժողովներն անցկացնել Թուրքիայում...ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ ժամանակ պատասխան չէին տվել, սակայն շատերի կարծիքով Էրդողանի առաջարկն ընդունելի էր...

Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է...Թուրք-գերմանական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները, կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և թուրք նախարարների հանդիպումների արգելքը գերմանաբնակ թուրքերի հետ, վատթարացրել են հարաբերությունները Բեռլինի և Անկարայի միջև...

Այդ ամենին ի պատասխան Անկարան փորձում է «պատժել» Մերկելին՝թույլ չտալով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին...

Նիդերլանդները և Դանիան ևս բացասաբար վերաբերվեցին թուրք նախարարների այցերին իրենց երկրներ...

Ժամանակն է,որպեսզի Գերմանիան և նրա եվրոպացի գործընկերները պատասխանեն Անկարայի լկտի պահվածքին...Սա դեռ սկիզբն է.Թուրքիան զրկվում է կարևոր միջազգային գագաթաժողով անցկացնելու հնարավորությունից...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին