▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերկելն ու Էրդողանը խոսել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

47964

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Վարշավայում և ի թիվս այլ հարցերի քննարկել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը:

Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին` կապված Բունդեսթագում ընդունված բանաձևի հետ: Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, որ «կանի առավելագույնը, որ այդ դեպքը չվնասի թուրք-գերմանական հարաբերություններին»:

Reuters-ը հիշեցնում է, որ Վարշավայում երկու երկրի ղեկավարների հանդիպումն առաջինն է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից և դրանով պայմանավորված թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության աճից հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին