▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերոնք կկարողանա՞ն Ադրբեջանի դեմ ձեռք բերված այս մեծ պարգևն օգտագործել

Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։

«Միանգամայն ճիշտ եմ համարում ադրբեջանական կրակահերթերի լռեցումը, հակառակ դեպքում կշարունակի պարբերաբար կրկնվող այս խախտումները: Ինչ վերաբերում է հրետանին ու կրակակետերը բնակչությանը մոտ տեղակայելուն, ապա խախտում է միջազգային շատ պարտավորություններ: Քաղաքացիական զոհերը Ադրբեջանի կողմից Ժնևի 1949 թվականի 4-րդ կոնվենցիայի 28-րդ հոդվածի խախտման, ինչպես նաև նույն կոնվենցիայի 1977 թվականի առաջին արձանագրության, միջազգային քրեական դատարանի հոդված 8,2 և այլ կետեր: Ավելին, միջազգային քրեական դատարանը բնակավայրերի մոտ կրակակետերի տեղակայումը քրեական հանցանք է համարում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա կարծիքով՝ Ալիևը կշարունակի լարվածության այս քաղաքականությունը, որովհետև դրանով մի շարք խնդիրներ է լուծում.

«Փորձում է ներքին խնդիրների հետևանքով առաջացած լարվածությունը արտաքին թշնամու դեմ ուղղել: Իրենք հիմա կփորձեն աղմուկ բարձացնել ու տեսնել, թե ինչպիսին է լինելու հայկական կողմի արձագանքը: Եվ, եթե վարանենք, չլռեցնենք կրակակետերը, իրենք կշարունակեն իրենց սադրիչ քաղաքականությունը: Եթե կրակեց՝ պետք է պատասխանը ստանա: Ադրբեջանին լռեցնել լինում է միայն  համարժեք պատասխանի դեպքում»,-ընդգծեց քաղաքագետը:

Արա Պապյանն անդրադարձավ նաև Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2- ին հրապարակված սկանդալային հետաքննությանը, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում:

«Սա մեծ պարգև է: Տեսնենք մերոնք կկարողանա՞ն սա օգտագործել: Դեռևս հայկական կողմը պասիվ է»,-նշեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին