▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան

Ցավով եմ արձանագրում, որ երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել:

Այս մասին ֆեյսբուքյան լայվով  ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարությանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ երկու տարի է պաշտոնավարելու:

«Հիմա շատերը Մաշտոցի պուրակն են նկատել, բայց ես կրկնում եմ՝ այդպիսի օրինակները բազմաթիվ են քաղաքով մեկ և ցավալի է, որ պարոն Մեսչյանն առնվազն որոշակի դերակատարում է ունեցել այս գործընթացներում: Թե որքանով է այդտեղ խանգարող եղել քաղաքական իշխանության հանգամանքը, կդժվարանամ ասել, բայց իր դերակատարումը որպես գլխավոր ճարտարապետի բնականաբար մեծ է եղել : Ես անգամ չեմ ուզում խոսել մետրոյի կայարանի մասին, ճոպանուղու մասին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին