▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն է՝ աղանդի հավաքի եմ․․․ Կարո՞ղ է իրոք ձեզ «ֆյուրեր»-ով պիտի դիմենք»

«Հարցուպատասխաների ժամանակ ինձ մոտ տպավորություն է, որ ես աղանդավորների հավաքի եմ»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ձեր հրապարակած կանոնադրությունում գաղտնի կետ կա՞, որ օրը 4 անգամ պիտի Փաշինյանին ծափ տաք կամ նրա նկարը կախեք ձեր աշխատասենյակներում»- դիմելով կառավարության անդամներին ու իշխանական պատգամավորներին՝ նշեց Վարդանյանը հավելելով, որ նման վարքագիծ ոչ մի եվրոպական երկրում չի տեսել:
«Կարո՞ղ է իրոք ձեզ «ֆյուրեր»-ով պիտի դիմենք, հստակեցրե՛ք էլի»,- դիմելով Փաշինանին՝ ասաց պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին