▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել

 

 

Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, հայտարարությամբ է հանդես եկել Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:

Ինչպես գիտեք՝ «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից:  Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա:

Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ:  Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար:

Հարգելի՛ մեղրեցիներ, իմ քաղաքական տեսակետը որեւէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, եւ ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին եւ ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր գործընթացներում:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին,ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ եւ արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ եւս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ Մեղրի համայնքին»,- նշվում է ուղերձում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին