ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել այն մասին, որ հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով օդային տագնապի մասին հաղորդագրություն են ստացել նաեւ Սյունիքի մարզի այլ բնակավայրերի առանձին բաժանորդները։

«Հարգելի՛ քաղաքացիներ,
հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։
Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։
Հարգելի՛ քաղաքացիներ, հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաեւ այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասվում է պարզաբանման մեջ։
Նշենք, որ տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն է ստացել Մեղրիի համայնքապետարանը, որն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է հայտարարություն՝ Մեղրիում օդային տագնապ հայտարարելու մասին։


