▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ ձեռք է տալիս Էրդողանով Թուրքիան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը փորձենք անցկացնել Հայաստանի շահերի պրիզմայով։ Արդյոք ինչն էր ավելի ձեռնատու մեզ՝ Էրդողանի, թե Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան սպայական անձնակազմի՝ հանրապետականների ( նրանք բոլորն ընդգծված քեմալականներ են) իշխանությունը։ Համաձայնվելով ժողովրդական այս իմաստուն տեսակետի հետ, որ ով էլ գա իշխանության այս երկրում, միևնույն է Հայաստանը դիտարկվելու է խոչընդոտ իրենց աշխարհաքաղաքական շահերի իրացման ճանապարհին, որից պետք է ազատվել վաղ թե ուշ, այնդուհանդերձ այստեղ տիրող վարչական կարգերից շատ բան է կախված հայ-թուրքական կնճռոտ հարաբերություններում։ 

Նախ Էրդողանը, որպես Թուրքիայի հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքական իսլամը երկրի կառարման համակարգում իրացրած առաջնորդ, փոխեց հիմնովին Թուրքիան, իսկ տապալված հեղաշրջումը հանրապետական Թուրքիայի դե ֆակտո վախճանի և նոր՝ իսլամական Թուրքիայի ծնունդն ազդարարեց։ 
Հանրապետական Թուրքիան թուրքերի պատմության ոսկե շրջաններից մեկն է, որին ըստ էության վերջ դրեց Էրդողանը, այս Թուրքիան ուներ հզոր տնտեսություն, ուստի գրավիչ էր բազմաթիվ գերտերությունների համար, ուներ որոշակի ռազմաքաղաքական ազդեցություն Մերձավոր Արևելքում և մեծ նշանակություն ՆԱՏՕ-ի համար, այս երկիրը, թեկուզ և առերես, բռնել էր եվրոպական արժեքները յուրացնելու ուղին՝ ԵՄ անդամ դառնալու համար, այս Թուրքիան կայուն էր, չնայած մի քանի ռազմական հեղաշրջումներին, որոնք ի դեպ իրականացվցել են շատ արագ, առանց քաղաքացիական լուրջ ցնցումների։ Այսինքն հանրապետական Թուրքիան բռնել էր գերտերություն դառնալու մի ճանապարհ, իսկ մեզ՝ հայերիս բանակաբար հզոր Թուրքիա պետք չէր։ Փոխարենը՝ հանրապետական Թուրքիայում դեռևս ժողովրդավարության, ուստի և այս պետության հետ արժանապատիվ երկխոսության հույսեր կային, հույսեր կային որ այս արժեքները կօգնեն Թուրքիային վաղ թե ուշ առերեսվել սեփական պատոմւթյան մութ էջերին։ 
Հիմա՝ Էրդողանի օր օրի անհանդուրժողական, ծայարհեղական իսլամի հանգրվան դարձած Թուրքիայում հիմնովին ջախջախված են այս հույսերը, փոխարենը, բարեբախտաբար, ջախջախված են Թուրքիայի տարածաշրջանային դերակատար լինելու, ինքնուրույն աշխարհաքաղաքակն սուբյեկտ դառնալու հույսերը։ Մեզ ձեքռ է տալիս Էրդողանով Թուրքիան, որը սեփական սուլթանության ամրապնդման համար հրահրաեց թուրք-քրդական բախումները՝ ապակայունացնելով երկրի ամբողջ արևելքը, որը Ռուսաստանի հետ անփույթ քաղաքականության հետևանքով կաթվածահար արեց երկրի զբոսաշրջությունը ու տնտեսությունը, որը փախողվեց Մերձավոր Արևելքում և վերջնականապես կորցրեց իր հեղինակութունը արաբական աշխարհում, որը վերջին դեպքերից հետո, դարձյալ հանուն սեփական անսասան իշխանության, քրսական զինված պայքարի պայմաններում գլխատեց երկրի բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմը, որի վերականգնման ահմար տարիներ են հարկավոր։ 
Ամփոփելով՝ հիմա մեր առջև ուժեղ և անսասան իշխանություն ունեցող Էրդողանով, բայց թույլ տնտեսությամբ, քրդական անվերահսկելի ներքին բախումներով և տարածաշրջանում եղանակ չփոխող, միայն իր փոքր եղբոր՝ ադրբեջանի վրա ազդեցություն ունեցող Թուրքիա:

Կարեն Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին