▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ սա էլ է քիչ

Մեզ էս էլ է քիչ...

Ստացվեց այնպես,որ անուրջներիս մոլորակն այդպես էլ անրջեց-անրջեց, բայց անպտուղ հուսադրումից այն կողմ ոչնչի չհասավ իմ երկրում...

Այն, ինչ կարողացա իմ հանդիսատեսին ներկայացնել, անգամ` փոքրիկ հատվածը չէ այն ամենի, ինչ ունեմ, ու կցանկանայի: Ամբողջ մի կյանք պատերազմող համառությանս ճիչերն ինքս որոշեցի լռեցնել, դավաճանելով, իմ իսկ սկզբունքները:

Եվ ասեմ` ինչու:

Ինչպես` շատերին, ինձ էլ նոր դարը ստիպեց ստանձնել օտարի դերակատարություններ...ապահովելու համար ընտանիքս կենցաղն ու, ավա~ղ,գոյատևումը...

Ինչպես ի սկզբանե, որոշեցի, որպես  այլընտրանք բեմահարթակին, մարդկանց ուրախացնելու առաքելությունն ընտրել: Իմ հանդիսատեսն է, հայ մարդիկ, որոնց իմ երգերով ու գրվածքներով եմ սիրել, երազել` պիտանի ու օգտակար լինել:

Պետք չէ քաղաքականացնել, և ոչ էլ փնտրել խոսքերիս մեջ դուր գալու արհեստական երանգներ:Ես թքած ունեմ /բառիս համար ներողամիտ եղեք/ անգամ այն ներկայանալի... կարծիքի վրա, որ կփորձի նենգափոխել սրտիս ու խոսքերիս ներդաշնակությունը:

Այո, սիրել ու սիրում եմ իմ Էրևանը, հանդիսատեսին, վատին-լավին: Քիչ ենք, մենք ենք, պահպանվել է պետք, ամեն ինչ անել փոխվելու, կատարյալ դառնալու համար: Առանց մեզ էլ բնաջնջելու ծրագրերն ինչքան ուզեք`քաղաքակիրթ աշխարհի մատյաններում հատորներ են ցանկավորված...

Բայց, մասնակցելով զանազան հանդիսությունների, երբ վերադառնում եմ ու գիշերվա լռության հետ նստում երկխոսության,պետք է ասեմ` հիասթափվում եմ...

Իշխանավորից, ում փողկապից անճաշակություն է կախված: Ով ժամանակին իր ամենամեծ նվաճումն է համարել` սրանից-նրանից արհեստավարժ արտագրելու իր տաղանդն ու հնարամտությունը: Մկան նման տառ-տառ գողացել ու էսօր իրեն գրագետ է հռչակել, մկան ծակը աչքի լույսի պես հսկելով...

Գողականից, ով ըստ նույն կանոնադրության, պարտավոր է ճշտի զինվոր լինել, բայց իրեն թույլ է տալիս մատով` մոտ կանչել ում պատահի: Խոսել նստած, երբ զրուցակիցն ասենք` հոր հասակակիցն է, կամ...

Եվ ինչն է ավելի սարսափելի. նույն սեղանի շուրջ են` քաղաքականություն ու կրիմինալ:

Եվ` Դու` պարզամիտ մարդ, արվեստագետ, երգահան, նկարիչ, առհասարակ, հոգևորի մարդ, նայում ես էդ ամենին ու ակամա ճչացող հիասթափությամբ անկեղծանում.

-Մեզ, էս էլ է քիչ...

Թյուուու:

 

Ազատ Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին