▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի արտահայտության պատմություն. համեմատությունն անհատների, թե՞ պատկերների միջև էր

Նազենիի արտահայտությունը Մովսեսի եւ Կարմիր ծովի մասին, իհարկե, անհաջող քծնանք է: Նրա հասցեին քֆուրները՝ ինքնահաստատման անհաջող միջոց:

 

Գրել է Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը` ֆեյսբուքյան իր էջում:

 

Նշենք, որ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ընտրողների հետ հանդիպումից առաջ փորձի ժամանակ, թե ինչպես են  դահլիճում ներկաները միջանցք բացելու Սերժ Սարգսյանի համար` ասել է. ոնց  որ ասես Մովսեսի գալուստը լինի Կարմիր ծովից:

Ի դեպ, Նազենի Հովհաննիսյանի հետ  կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին, սակայն մեր ունեցած տեղեկություններով Նազենին ընկերական շրջապատում բացատրել է, որ իր խոսքերը հերթական անգամ կտրվել են կոնտեքստից ու ինքը համեմատությունն արել է ոչ թե անհատների, այլ պատկերների միջև:

 

Նշենք նաև, որ Նազենի Հովհաննիսյանի այս արտահայտությունից հետո համացանցում ոչ միայն քննադատություններ են հնչում նրա հասցեին, այլ նաև ոչ կոռեկտ արտահայտություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին