▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ձմեռվա ընթացքում մենք քանդված ճանապարհ չպետք է ունենանք․ Փաշինյանի հանձնարարականը

 

 

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադառնալով Վրաստան կատարած այցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն շատ հաջող և արդյունավետ էր և կնպաստի հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակի բարձրացմանը:

 

 

 

 

 

 

 

 

«Կան հրատապ խնդիրներ: Մասնավորապես՝ վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք և 30-40 կիլոմետր վարելով որոշել է հետ դառնալ՝ պատճառաբանելով, որ իր թանկարժեք ավտոբուսը ոչ բարվոք ճանապարհներով վարելով ջարդուփշուր կլինի»- նշել է վարչապետը և հետաքրքրվել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանից, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան: Նախարարը տեղեկացրել է, որ խոսքը Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է, որտեղ ճանապարհների վիճակը վատ է.

 

 

 

 

 

 

 

«Ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, տեխնիկան տեղափոխված է և շուտով՝ այսօր, վաղը, շինարարությունն այդ հատվածում կսկսվի: Իջևան-Նոյեմբերյան 18.7 կիլոմետր հատվածի մասին է խոսքը: Այս տարվա մրցույթներից տնտեսված գումարներ ունենք, միգուցե ընդլայնենք շինարարական աշխատանքները»,- նշել է Աշոտ Հակոբյանը:

 

Կառավարությունում քննարկված այլ հարցերը՝ ստորև ներկայացված տեսանյութերում

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին