Գրող Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1992-93-ի ձմռանը Փարիզ տեղը ֆռֆռում էի ու ֆրանսիականTV-ներով հետեւում էինք, թե ինչ ա կատարվում Հայաստանում, տեսնում էինք, թե ոնց են մարդիկ ծառերը փրթում ու շներից պաշտպանվելով՝ սահնակներով փայտը քարշ տալիս տուն։ Մի օր էլ TV-ով ցույց տվեցին, թե ոնց են ֆրանսահայ գաղութի ամենաականավոր ներկայացուցիչները խոսում Հայաստան ուղարկվող օգնությունների մասին։ Դրանցից մեկը (կարծեմ Քյաբաբօղլյաջյան թե Քյուֆթաջյան) ֆրանսերենով ներկայացրեց, որ իրենք հենց վաղը շատ մեծ օգնություն են ուղարկելու Հայաստան։ Վերջում էլ ասեց, որ ցավոք պետք է մարդատար օդանավով ուղարկեն այդ բազմաքանակ արկղերը, որովհետեւ էդ ա, ուրիշ ավիոն չկա։ Ես էլ ասեցի մի բանով օգուտ տամ, գնամ օգնեմ՝ արկղերը լցնենք սամալյոտի մեջ։ Գնացի հասա Շառլ դը Գոլի այլապորտ, գտա ռեյսը, բայց ոչ մի արկղ ներբեռնող չտեսա։ Հարցուփորձ արեցի, էս կողմ, էն կողմ, վերջը գտա 2 հատ Քյաբաջօղլյան, որոնք ինչ-որ արկղեր էին հանձնում։ Չորս հատ տելեվիզրի արկղի չափ արկղեր ու շատ թեթեւ։ Ասում եմ՝ էս ա՞ ընդամենը։ Ասում են «Է, ասիգա հազիվ ժողվված ենք, ասիգա մենձ օգնություն է»։ Ստեղ մի հատ ուժեղ քֆուր տվեցի, որից սրանք կարկամեցին։ Ասեցի՝ կարող ա՞ դատարկ են սրանք, արա։ Սրանք թե՝ ինչ կսես, լեցուն են։ Մեկը դանակով բացել տվի ու սարսափեցի։ Մեջը լցված էին բացառապես քրջեր, ճղած տռուսիկներ, ինչ-որ մաշած կանացի պայուսակներ, փտած մորթիներ ու լիքը մեկանգամյա գործածության թղթից բաժակներ (jetable - այսինքն շպրտելիք)։ Այսինքն որ գնայինք Tati ու 1000 ֆրանկի չուլ փալաս առնեինք՝ չորս արկղն էլ կլցվեր ու գոնե հին չէին լինի, արա, ամոթ չէր լինի ուղարկելը։
Էս էլ սրանք ու իրենց գաղութը։
Կոմիտասին գժանոցում փակողներից էին։ Հայ»։