▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ՝ Տ90 տանկ, մի քանի հատ էլ՝ БТР ու БМП. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

Ինձ չեն ձերբակալել և չեն ձերբակալում, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ հարցի չի պատասխանելու. «Գնացեք, Արմեն... Նիկողոսյան... մատնաչափիկներից հարցրեք»։

Հարցին՝ ի՞նչ է հայտնաբերվել խուզարկության ժամանակ՝ Հայրապետյանը պատասխանեց. «Մի հատ «ՍՈՒ 35» սամալյոտ են գտել, մի հատ՝ «Տ90» տանկ, մի քանի հատ էլ՝ «БТР» ու «БМП»»: Այլ հարցերի Հայրապետյանը չպատասխանեց եւ լրագրողներին խորհուրդ տվեց սպասել. «Էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը եւ նրա անվան հետ կապված մի քանի շինություններում, մասնավորապես՝ «Հարսնաքար» ռեստորանում եւ Զեյթունի արտադրամասում:

Հիշեցնենքոր  ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայնՌուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնըՀայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներորոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներԲացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղելոր ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին