ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐՍ, ՄԻ՛ ԼՔԵՔ ՁԵՐ ԵՐԿԻՐԸ, ԱՆՏԵՐ ՄԻ՛ ԹՈՂԵՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ: ԳԻՏԵՄ, ՈՐ ԴԺՎԱՐ Է. ՄՆԱՑԵՔ ԵՎ ՊԱՅՔԱՐԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՁԵՐ ԵՎ ՁԵՐ ԵՐԿՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ...
Նաև մերօրյա տարագիրներին է ուղղված.
Արագիլ, ո՞ւր ես չվում, արագիլ։ Արագիլ, բույնդ դատարկ կմնա։
Արագիլ, ախր մեր սար ու ձորին կարոտ կմնաս։
Մեր կանա՜չ , կանաչ լեռները թողած՝ ուրիշ դաշտերում քարոտ կմնաս։
Ոչ ոք քեզ բարի ճամփա չի մաղթի, հայրենի տունդ լքած, արագիլ։
Ոչ ոք չի ասի՝ բարի վերադարձ, մեր հանդ ու քարից, քարափներից ու ձորերից երես թեքած, արագիլ։
Կանցնեն տարիներ, կգաս ուշացած, բույնդ չես գտնի, օտար կթվան քեզ մեր հանդերը՝ մի ոտի վրա կանգնած կմնաս։
Նոր բույն չես հյուսի, ձագեր չես հանի, թևերդ հպարտ չես թափահարի, վշտիդ մոխիրով հանգած կմնաս։
Մեր հովիտները ուրիշ նոր հավքեր կգան ու կերգեն, իսկ դու կորցրած երգդ չես գտնի՝ աներգ կմնաս։
Երամդ կորցրած կռունկի նման ո՞վ գիտե, թե ինչ քար ու քարափի կզարնվես անվերջ՝ մեր սրտերի մեջ նոր վերք կմնաս։
Լուրթ հեռուներում արբած արագիլ...
Հեռվի կանչերով խաբված արագիլ, այդ ո՞ւր ես գնում։
Արագիլ, բույնդ դատարկ է մնում։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
1975 թ.