▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օր ավելի այս մարդկանց կալանքի տակ պահելը կարծես այս իշխանության կյանքի նպատակը լինի. Լևոն Քոչարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստին մասնակցում է նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է աջակցելու Առուշ Առուշանյանին անարդարության դեմ պայքարում:

http://asekose.am/filemanager/uploads/Levon_qocharyann_3.jpg

«Այն, ինչ կատարվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, անձնական վրեժխնդրության հետևանք է, բոլորս էլ հիշում ենք իշխանության այցը Սյունիքի մարզ, կալանավորված տղաների վերաբերմունքը նրանց նկատմամբ: Նման տղաների ազատությունից զրկելը, որոնք կարողացել են կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը, զենք վերցրել, կարող է անվտանգային հարցեր առաջացնել»,-ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին