▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ուղարկեք Ձեր տափակ հաղորդագրությունները

Հարգարժան գործատերեր, սա գրում եմ և որպես հասարակ մահկանացու, և որպես մասնագետ: Ֆիլհարմոնիկի հաղորդագրություններից ոգեշնչված աջ ու ձախ հաղորդագրություններ եք ուղարկում: Գուցե դա թանկ հաճույք չէ, գուցե Ձեր մենեջերներն են դա Ձեզ խորհուրդ տվել, բայց, հավատացեք, դա իրեն չարդարացնող գովազդի տարբերակ է` այն ձևով, որով անում եք: Այդ հաղորդագրությունները` բացի այն որ հաճախ նյարդայնացնում են, ջնջվում են`դեռ չկարդացված: Անգամ, եթե ընտրել եք տեղեկություն տարածելու այդ տարբերակը, ապա գոնե մի քիչ տեքստի վրա աշխատեք, որ գոնը մի կանչող բան լինի: Թե չէ 10-20% զեղչը և ամանորյա անակնկալից իրոք նաֆթալինի հոտ է գալիս, կամ ասենք` դուք շահել եք 100000 դրամին համարժեք զեղչի քարտ: Սա էլ Գվինեացի նեգր աղջիկների ֆբ-ում ուղարկված նամակի բովանդակությունն է հիշեցնում: Մի քիչ կրեատիվ եղեք: Ի վերջո մենեջմենտ գոյություն ունի, շուկայի ուսումնասիրություն, ու էդպիսի էլի շատ բաներ:

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին