▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ժամ չենք տեսնվում՝ արդեն կարոտում ենք. Օսիպյանը՝ Նիկոլ Փաշինյանին


«Պարոն Օսիպյանն եկավ, բարևենք»,- Գյուլբենկյան փողոցում տեսնելով Երևանի փոխոստիկանապետին` ասաց Փաշինյանը:

«Մի քանի ժամ չենք տեսնվում՝ արդեն կարոտում ենք»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Փաշինյանն էլ ասաց, որ արդեն ուրախանում են իրար տեսնելիս։ Օսիպյանը հետաքրքրվեց, թե Փաշինյանը վիրակապե՞լ է ձեռքը, կարերը չե՞ն քանդում։ Փաշինյանն էլ ասաց, որ վերքերը մեծ են։ Այնուհետև Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց, թե հիմա ի՞նչ են ծրագրավորում։

«Ճիշտն ասած՝ թավշա հեղափոխություն ենք ծրագրում, իսկ ավելի մանրամասն՝ երևի այս ուղղությամբ քայլել։ Ոստիկանությանը կհայտնենք»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը։

 

 

Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի

Կարդացեք նաև` Ինչպես են ոստիկանները փողոցը փակած մեքենան օրորելով տեղաշարժում

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին