▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի րոպե, մենակ Դուք եք խոսում. փոխոստիկանապետի խոսելու ձևը` Բագրատ Սրբազանի հետ

Մի րոպե, մենակ Դուք եք խոսում. փոխոստիկանապետի խոսելու ձևը` Բագրատ Սրբազանի հետ

Տեսանյութը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջից

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակվում է փակ մնալ։ Ոստիկանության բարձրաստիճան սպան Բագրատ Սրբազանին հորդորել է «չխախտել հասարակական կարգը»․ «100-200 մարդ հանրապետության 3 մլն մարդու իրավունքները խախտում են»,- ասել է սպան՝ հիշեցնելով, որ ստիկանությունը մարդկանց հետ պայմանավորվել էր մինչև երկուշաբթի ոչինչ չանել։ Բագրատ Սրբազանը պատասխանել է, որ մարդկանց խաբել են:

***

«Ժողովուրդը վճռական է, աննահանջ, ամբողջ գիշեր այստեղ են անցկացրել»,- լրագրողներին հայտնել է Բագրատ Սրբազանը, ով լուսացրել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած բնակիչների հետ։ Անդրադառնալով իրեն թիրախավորողներին՝ ասել է․ «Եթե քաջություն ունեն, թող համենան, երեսառերես խոսենք»։ Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ պատրաստվում են իրեն կալանավորել, պատասխանել է․ «Ես ճգնությունից չեմ վախենում, անկախ նրանից՝ ինչ կանեն, չեն անի, կապ չունի, այս պայքարը հանուն հայրենիքի ու հանուն ճշմարտության է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, խաբել են ժողովրդին։ 2021 թվականին եկել, այս մարդկանց քվեները գողացել է՝ չասելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու, 2024-ին եկել, պատերազմով ահաբեկել է»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին