▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տնից 4 մահ՝ հայրը, 2 եղբայրներն եւ և ամուսինը. Շահրամանյաններին կհուղարկավորեն վաղը

Արցախից Հայաստան բռնագաղթած Բերտա Շահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ընտանեկան անասելի ողբերգության մասին։

«Հարազատներիս՝ Վարդան Շահրամանյանի,Գևորգ Գաբրիելյանի,Վադիմ Շահրամանյանի և Գերման Շահրամանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-20:00,հասցե՝ Սիլիկյան հին խճուղի 37(Գոռ սգո սրահ):Հողարկավորությունը Նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից Սիլիկյան գերեզմանոցում»,-գրել է երիտասարդ կինը՝ լուսանկարներին կից։

 Ինչպես պարզեցինք, վաղը հուղարկավորելու են Արցախում բենզինի պահեստի պայթունից մի տնից 4 հոգու՝ Բերտայի հորը, 2 եղբայրներին եւ  և ամուսնուն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին