▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի վայրկյանում կարող է կյանքդ փոխվել` ինչպես փոխվեց Վարդանի կյանքն ու այդ դժբախտ ընտանիքներինը...

Մի վայրկյանում կարող է կյանքդ փոխվել: Ինչպես փոխվեց Վարդան Պետրոսյանի կյանքը և այդ դժբախտ ընտանիքներինը, որոնք մի վարկյանում կորցրեցին իրենց երեխաներին: Վարդանը, փառք Աստծո, գոնե ֆիզիկապես ողջ մնաց: Իսկ այդ երեխեքին էլ ետ չես բերի: Խնդրում եմ` մտածենք ինչ կարող ենք անել այդ ընտանիքների համար: Ինչպես սփոփենք, ինչպես զգացնել տալ, որ իրենք մենակ չեն: Որ դա մեր ընդանուր վիշտն է: Որ դա կարող էր պատահել մեզ հետ: Խնդրում եմ, ամեն վարկյան մի խոսեք Վարդանի մասին: Դրանով մենք իր վիճակը չենք լավացնի: Այլ կլարենք իրավիճակը: Ինչքանով է հաճելի երեխա կորցրած ծնողներին լսել Վարդանի առողջության և նրան սատարելու մասին: Մենք պետք է սատարենք բոլոր տուժած կողմերին: Անկախ իրենց հայտնիության, տաղանդի և հասարակական դիրքի: Վարդանը ամբողջ կյանք պայքարել է մարդկանց հավասարության ու արդարության համար: Իր գործը ջուրը մի գցեք:

 

Սերգեյ Դանիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին