▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ խառնեք ժողովրդին իրար, հետևեք ձեր արտահայտություններին

Ի՞նչ է նշանակում «կրակում են սահմանի ողջ երկայնքով» արտահայտությունը, որը հիմա լայնորեն կիրառում և շրջանառում են բազմաթիվ լրատվական աղբյուրներ և օգտատերեր։ 

ՀՀ ողջ սահմանի երկայնքո՞վ։ 

Նման արտահայտությունից կարելի է հետևություն անել, որ ՀՀ-ի հետ սահմանակցող չորս պետությունները համատեղ հարձակվել են ՀՀ-ի վրա։ 

Որոշ աղբյուրներ նշում են «հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով» արտահայտությունը: Հարգելիներս, հայ ադրբեջանական սահմանը միայն ՀՀ-ի հետ սահմանը չի, այլ նաև՝ ԼՂՀ-ի հետ ունեցած սահմանը ...

Իսկ եթե նկատի է առնվում միայն Ադրբեջանի հետ ունեցած սահմանը, ստացվում է, որ եթե «կրակում են սահմանի ողջ երկայնքով», դա, այլ կերպ ասած, նշանակում է, որ պատերազմ է սկսվել։

Բայց մի՞թե դա համապատասխանում է իրականությանը։ Ոչ, քանի որ տարբեր տեղերից ստացված տեղեկությամբ՝ շատ հատվածներում լիակատար անդորր է այս պահին։
Այստեղից հետևություն. մի՛ խառնեք ժողովրդին իրար, հետևեք ձեր արտահայտություններին, մտածեք հետևանքների մասին։

Արթուր Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին