▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկել

Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել «Օրենքով գող» Արմեն Ղազարյանին, ով հայտնի է «Պզո» մականունով։

Նյուզպրեսս.am-ն է գրում ու նշում, որ կայքի բացառիկ տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Երևանի «Ռոյալ» երաժշտական ակումբում։

«Ըստ մեզ հասած տեղեկության, Արմեն Ղազարյանը` Պզոն, հայհոյել է երիտադարդներին։ Նրանք էլ որոշել են անպատասխան չթողնել վիրավորանքն ու մի լավ «դաս են տվել» Պզոյին։

Մեր տեղեկություններով, երետասարդները գյուղացի մսավաճառներ են եղել, ովքեր որոշել են լիցքաթափվել ակումբում։ Հավանաբար ինչ–որ բան դուր չի եկել «Օրենքով գող»–ին ու նա հայհոյել է։

Կան նաև տեղեկություններ, որ երիտասարդները չեն ճանաչել նրան, անմիջապես գետնին են տապալել ու ծեծել։

Թե, ինչ հետևանքներ կունենա այս ծեծկռտուքը, թերևս դեռ կանդրադառնանք հաջորդիվ»,-գրում է սկզբնաղբյուրը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին