▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի բացման մասին

Բազմաթիվ կանանց մեկ ամսում 5-10 կգ նիհարեցնող InShape մասնագիտացված ֆիթնես ակումբն օրեր առաջ հայտարարեց 2 նոր մասնաճյուղերի բացման մասին:

Մասնաճյուղերը բացվելու են քաղաքի ամենաբանուկ և բոլորի կողմից ամենասպասված երկու թաղամասերում: InShape-ը, որն այս պահին գործում է Կոմիտասում, Փափազյան 29 հասցեում, այսուհետ ֆիթնես ակումբների ցանց է, որը ընդլայնվում է արագ տեմպերով:

InShape-ը շուկա մուտք գործեց՝ խոստանալով երաշխավորված արդյունք: Այն տալիս է հստակ խոստումներ և արդյունքին հասնելու պատասխանատվությունը վերցնում իր վրա:

Բոլորովին վերջերս ակումբի մենեջմենթ թիմն իրագործեց  իր նոր նախագիծը. Երևանի հենց սրտում բացվեց պրեմիում ակումբների ցանցի՝ Fit24-ի առաջին ակումբը: Այն հարցին, թե որն է հաջողության գաղտնիքը, ակումբի հիմնադիր տնօրեն Մ. Անդրեասյանը պատասխանեց.

«Մենք միավորել ենք պրոֆեսիոնալիզմը և մարդասիրությունը: Ես չեմ գնում կոմպրոմիսների և ամեն ինչում ընտրում եմ միայն լավագույնը»:

Եվս մեկ ամիս և շատերի կողմից սիրված բրենդը՝ InShape կանանց ֆիթնես ակումբը, կլինի մեզ ավելի մոտ, իսկ թե որտեղ են բացվելու InShape-ի մասնաճյուղերը, կիմանանք շուտով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին