tert.am-ի փոխանցմամբ` Մայր Աթոռ ս. Էջմիածնից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը, այսօր կայացած ասուլիսին արձագանքելով իր հասցեին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ինքը միասեռական է՝ հայտարարել է, որ երեկվա հրապարակումներն իրեն շոկի մեջ են դրել: Նա նաև նշել է, որ հրապարակված լուսանկարները, որում պատկերված են ինքը և մի երիտասարդ, իր անձնական արխիվից ուղղակի անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, և ինքը չգիտի, թե ով: Հակոբ աբեղա Գրիգորյանը միայն վկայել է, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է:
Առավել մանրամասն` tert.am-ի տեսանյութում
Միասեռականության մեջ մեղադրվող աբեղան պնդում է, որ հրապարակված լուսանկարներն ինչ-որ մեկը գողացել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet