Ա1+-ի փոխանցմամբ այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդու` Պլասիդո Դոմինգո կրտսերի հանդիպումը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պլասիդո Դոմինգոն կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններից, խոսել իր երաժշտական ուղուց և անմասն չի մնացել նաև քաղաքական թեմաներից:
Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք նա մտահոգություն չունի՞, որ Արցախ մեկնելով կարող է հայտնվել ադրբեջանական սև ցուցակում, պարոն Դոմինգոն կատակով պատասխանել է . «Ես քաղաքականության մասին ընդհանրապես գաղափար չունեմ: Այնպես որ հավանականություն կա՞, եթե ինձ ոստիկանական բաժանմունքում պահեն: Բայց ես դեմ չեմ, մի բարձ տաք, վերմակ, սուրճ և ծխախոտ, ես իմ օրը կանցկացնեմ այնտեղ: Միակ բանը, որ ցանկանում եմ, որ հաջորդ առավոտյան ինձ չգնդակահարեն»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` Ա1+-ի