Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ստացվում է, որ Էրդողանը աշխարհի միակ տղեն է, ով կարող է Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքացիներ ծեծել ու անպատիժ մնալ։
Զորք մտցնել այլ պետություն՝ Իրաք, Սիրիա, տեղում քրդերի ու եզդիների ցեղասպանություն կազմակերպել և անպատիժ մնալ։ Սիրիան դարձնել արյան ծով ու անպատիժ մնալ։
Իսլամական պետության հետ նավթի առևտուր անել ու անպատիժ մնալ։ Փողեր լվանալ որդու միջոցով ու անպատիժ մնալ։ Ռուսական ինքնաթիռ խփել ու մեծ հաշվով մարսել։ Թուրքիան վերածել սուլթանության և հաջողել։ Ստալինյան ռեպրեսիաների ենթարկել սեփական զինվորականությանը, մտավորականությանը, լրագրողներին,
ակտիվիստներին ու անպատիժ մնալ։
Իսրայելի գլխին ինչ օյին ասես խաղա ու անպատիժ մնա։ Փակել Facebook և Twitter սոցիալական ցանցերը և արդարացվել։ Ամերիկյան հոգևորականին ազատազրկել և մարսել։ ՄԱԿ-ի բանաձևերի վրա թքած ունենալ։ Միջազգային հանրության վրա թքած ունենալ։ Ամերիկյան զինվորներին Ստամբուլում ծեծել ու անպատիժ մնալ։
Հիմա պատկերացրեք, որ նման վարքագիծ դրսևորեր ասենք Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը... ինչ համամարդկային-համաշխարհային-համաևրատլանտյան հիստերիայի ականատես կլինեինք։ Չէ, բայց սա Թուրքիո Սուլթանն է, իրեն կարելի է, իրեն պատժող ՏՂԱ չկա»։