▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն մեզ հայտնի տվյալներով Ադրբեջանում սպանվել է 19 գերի. քանիսի մասին անգամ չգիտենք. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հիշեցնեմ, որ միայն մեզ հայտնի տվյալներով Ադրբեջանում սպանվել է 19 գերի: Քանիսի մասին անգամ չգիտենք....

Իսկ հոգեխանգարվածը այսօր ասում է, որ «գերիները մեզ կներեն մեկ երկու ամիս ավել գերության համար»:

Ո՞ր գերիները կներեն: Որոնց ադրբեջանցիները սպանել են, քանզի ապիկարը չի կարողացել հետ բերել ժամանակին թե՞ որոնք անմարդկային տանջանքներ են կրում` կյանքից զրկվելու ամենօրյա սպառնալիքի ներքո:

Հ.Գ. Պապիկյանին ասեք խելագարին տեր կանգնի կամ էլ թիմով փոխանակվեք գերիների հետ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին