▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 22.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Միայն Վարդան Ղուկասյան․․․Եվ վերջ»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․  «Այսօր, երբ մեր երկրի համար ամեն բան կշռադատված է, մի անուն առանձնանում է բոլորից՝ Վարդան Ղուկասյան։

Վարդան Ղուկասյանը չի եղել իշխանության ղեկին, բայց հենց նա է տարիներ շարունակ համարձակվել բարձրաձայնել այն թեմաները, որոնց մասին լռում էին բոլորը։ Նա խոսել է կոռուպցիայի, դավաճանության, մանկապղծության մասին՝ առանց վախի, առանց երկմտանքի։

Նա մարդ է, ով գործերով է ապացուցել՝ սրտով կանգնած է բանակի կողքին։

Վարդան Ղուկասյանը երբեք չի խնայի ոչինչ, երբ խոսքը վերաբերում է մեր զինվորի, մեր սահմանների պաշտպանությանը։

Նա միակն է, ով չի շոյում դավաճաններին։ Նա խոստանում է ոչ թե հաճելի կյանք, այլ պատասխանատվություն։

Նա խոստանում է արդարություն՝ սուր, բայց անհրաժեշտ։

Այսօր մենք տեսնում ենք մի մարդ, ով թեև երբեք չի եղել իշխանության մեջ, բայց միշտ եղել է ճշմարտության կողքին։

Միայն Վարդան Ղուկասյան։ Եվ վերջ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին