▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Հակոբյան. Մոտենում է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը...

Երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը միտք է հայտնում, թե «իշխանությանը բարեկեցիկ քաղաքացի պետք չէ, որովհետև բարեկեցիկ քաղաքացին հրապարակներում և ամենուր պահանջելու է իր իրավունքների պաշտպանություն», մնում է միայն ապշել մարդկային «մտքի թռիչքից»: Քաղաքացու բարեկեցությունն ապահովելն իշխանության ամենօրյա հոգածության առարկան է, քանզի բարեկեցիկ քաղաքացին է առողջ հասարակության և ամուր պետականության միակ գրավականը, բարեկեցիկ քաղաքացին է հանրապետության սահմանների պաշտպանությունը 24 ժամ անընդմեջ ապահովող զինվորի թիկունքը պահողը, հացն ու զենքն ապահովողը:

Հարց է առաջանում. իսկ օլիգարխներին բարեկեցիկ քաղաքացի պե՞տք է: Չէ որ այդ բարեկեցիկ քաղաքացին գրոշներով չի աշխատի արտոնություններ և գերշահույթ ունեցող օլիգարխի համար, չէ որ բարեկեցիկ քաղաքացին գրոշների դիմաց ձայն չի տա ասելիք և անելիք չունեցող, միայն իրավակազմակերպչական ձև ունեցող կուսակցություններին: Ի դեպ, երբ ասելիք չի լինում, իշխանության ընդիմախոսները հիշում են «արտագաղթի ահագնացող տեմպերը», և դա հատկապես բնորոշ է այնպիսի կիսաքաղաքական ուժերին, որոնք խորհրդարանում են հայտնվել քաղաքական բարեգործության շնորհիվ և չեն տեսնում արտագաղթի հետ կապված իրենց մեղքի բաժինը: Արդյո՞ք արտագաղթը միայն տնտեսական պատճառ ունի, արդյո՞ք քաղաքացին չի արտագաղթում նաև այն պատճառով, որ իր աչքի առաջ, օրինակ, Գագիկ Ծառուկյանն այն աստիճանի է հարստացել, որ ունի անսպառ ֆինասնական միջոցներ, դղյակներ, արտոնություններ և, ի վերջո, անձական օգտագործման խմբակցություն ԱԺ-ում, իսկ քաղաքացին՝ դոփում է տեղում և ստիպված է մտածել միայն ու միայն հանապազօրյա հացի մասին:

Հենց այս համատեքստում է պետք փաստել, որ հենց իշխանությանն են պետք բարեկեցիկ քաղաքացիներ, որոնք ընտրությունների կգնան ոչ թե տրակտորա-ակնոցային տրամադրություններով, այլ՝ ծրագրային ու գաղափարական հիմունքներով, հենց իշխանությանն են պետք բարեկեցիկ քաղաքացիներ, որոնք պահանջում են հավասար ստարտային հանարվորություններ բոլորի համար, որոնք արդարություն և օրենքի կիրառում են պահանջում բոլորի համար, որոնք տուրք չեն տա գրոշներին և խորհրդարան կգործուղեն ոչ թե բիզես-կլանային շահեր սպասարկող կուսակցությունների, այլ՝ քաղաքական միավորների:

Հ. Գ. Այս ամենում կա միայն մեկ ուրախալի երևույթ՝ մոտենում է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը...

ՀՀԿ խորհրդի անդամ  Միհրան Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին