▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը կբողոքարկվի

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը կբողոքարկվի:

«Մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

Ըստ նրա խոսքերի` ՀԱՕԿ-ն համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ:

«Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»- ասել է  ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ այդ գոտեմարտը «լկտի» և «անբարո» ձևով իրականացավ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին