▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Արարատի մարզի հայտնի «Զոդի չաստում»

Միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզի հայտնի «Զոդի չաստում», որի մասին պատմել է Վարդան Ղուկասյանը՝ հայտնի՝ Դոգ մականունով։

Նրա խոսքով, զինվորների ծնողներն իրեն տեղեկացրել են, որ  գիշերը զինվորներին ստիպողաբար նստեցրել են ավտոբուսները, որպեսզի տանեն Արցախ, սակայն արժանացել են զինծառայողների, իսկ ավելի ուշ նաև նրանց ծնողների  դիմադրությանը։

Ըստ տեղեկությունների,  ծնողները եւ զինծառայողները հավաքվել են  են զորամասի դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։

Ստորև ներկայացնում ենք այս առիթով ՊՆ հաղորդագրությունը․

ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 23-ին տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ 

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։

Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և պետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։

Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։   

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Բլոգ ավելին