▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջատները լցվում են մեր տուն, այլևս անհնար է այսպես, որևէ մեկը հարցին լուծում չի տալիս. ահազանգ

Asekose.am-ի ընթերցողներից մեկը, ով բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, մեզ լուսանկարներ է տրամադրել՝ նշելով, որ միջատների դեմ պայքարում մնացել են միայնակ:

«Մենք բնակվում ենք Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բայց նման խնդիր կա նաև Նոր Նորքի 1-ին զանգվածում: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն խնդիրն է նաև Զեյթունում: Մեր շենքի հարևանությամբ ունենք ծառ, որի բարձրությունը հասնում է մինչև 8-րդ հարկ, ինչի հետևանքով էլ միջատներից չենք կարողանում խուսափել: Զանգահարել ենք Թաղապետարան, Քաղաքապետարան, Շրջակա միջավայրի նախարարություն, 911 և այլն: Ստացվում է, որ բոլոր  թեժ գծերին զանգահարել ենք, ստացել ենք պատասխան, որ գրանցել են մեր խնդիրը, սակայն խնդրին այդպես էլ լուծում չեն տալիս: Շրջակա միջավայրի նախարարությունից նույնիսկ ասացին, որ ղեկավարը փոխվում է, տեղակալ չկա, սակայն մենք նրանց ասացին, որ, միևնույն է, ղեկավարները չեն գալու խնդրով զբաղվելու: Ստանում ենք պատասխաններ, որ մեկը մյուսին են փոխանցում են, այնինչ միջատներն արդեն մեր տներում են: Մեզ պետք է, որ վերացնեն միջատները և այս հարցին լուծում տան»,-զրույցում ասաց մեր ընթերցողը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին