▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային WAPA-ի կողմից կազմակերպված երաժշտական մրցույթը Երևանում և դրա մանրամասները

Մայիսի 22-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում  տեղի ունեցավ WAPA-ի կողմից կազմակերպված «Հայաստանի լավագույն ձայներ» երգի հանրապետական մրցույթը, որի մանրամասների մասին Asekose.am-ը զրուցել է WAPA-ի հիմնադիր և նախագահ Արման Ղուկասյանի հետ: 

/filemanager/uploads/2021/06/week-2/Hakob_Armen.jpg

Կպատմեք մրցույթի, դրա լրջության ու հնարավորությունների մասին: 

«Հայաստանի լավագույն ձայները»  երգի հանրապետական մրցույթն իսկական երաժշտական տոն է մեր երկրում: Հայաստնում մենք փորձում ենք այն իրականացնել տարին 4 անգամ: Այնքան շատ են մասնակիցները, որ հնարավոր չի լինում բոլորին մեկ մրցույթի ընթացքում լսել: Մինչև մրցույթը տեղի  է ունենում փակ լսում, որին մասնակցնում են իրենց անծանոթ վոկալիստներ ու մասնագետներ, այնուհետև լավագույնները մասնակցում են մրցույթին:  

Իսկ ինչ վերաբերում է մրցույթի լրջությանը՝ պատկերացրեք այն հիմնադրվել է 2014թ.ին: Հիմա արդեն աշխարհի 106 երկրներում ունենք ներկայացուցիչներ, շուրջ  64.000 անդամակիցներ, աշխարհի 54 երկրներում անցկացվում  են մրցույթ փառատոններ՝ երգի, երաժշտության, պարի և այլ արվեստի բնագավառներում:  Կան երկրներ, որոնք այս մրցույթ փառատոններն անցկացնում են պետության հովանու ներքո, այսինքն անցկացվում են պետական մակարդակով ու դա մեզ շատ է ուրախացնում, քանի-որ նրանք հասկանում են, թե որքան կարևոր է այս ամենը յուրաքանչուր երկրի համար: 

Ինչու՞ են այդքան շատ մասնակիցներ ուզում լինել ձեր մրցույթում, ո՞րն է ձեր առավելությունը: 

Սա ուղղակի մրցույթ չէ, և լավագույնները մեր մրցույթից չեն գնում ուղղակի մրցանակով: Նրանց համար սա կյանքի նոր փուլ է դառնում: Քանի որ ես հանդիսանում եմ WAPA-ի կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր նախագահը և քանի որ  մրցույթն էլ հենց այս շրջանակներում է անցկացվում, այն շատ հեռատեսական է դառնում մասնակիցների համար: Նրանցից շատերն ինձ հետ միասին մեկնում են միջազգային WAPA-ին մասնակցելու, որտեղ ներկայացնում են Հայաստանը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երգչի, մասնակցի համար սա մեծ հաղթանակ է: Բացի մրցանակից, լինում է նաև գումարի տեսքով մրցանակ, ստանում են տարբեր առաջարկներ, օրինակ՛ սովորել այս կամ այն աշխարհում հայտնի երաժտական ինստիտուտում, կամ այլ  համաշխարհային մրցույթի մասնակցության առաջարկ են ստանում. այդպիսի օրինակներ մենք շատ ունենք: 

Արդյո՞ք շատ են մասնակիցները Հայաստանից, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ներկայացել են ու ինչ-որ  տեղ  են զբաղեցրել: 

Մասնակիցները շատ-շատ են, ավելին, նրանցից շատերը  վերադարձել են գլխավոր՝ Գրան Պրի մրցանակով, ինչը մեզ շատ է ուրախացնում:  Մեր երկիրն արդեն 2014թ-ից  մասնակցում է այս մրցույթին, ու այս տարիների ընթացքում մենք ավելի քան 80 Գրան պրի ունենք: Հայաստանը  միշտ ուժեղ մասնակցով է ներկայանում ու դրա մասին նրանք արդեն գիտեն. մենք լուրջ մրցակից ենք մյուս բոլոր երկրների համար: 

/filemanager/uploads/2021/05/week-4/Hakob_Armen_1.jpg

Ովքե՞ր  են Հայաստանում ժյուրիի կազմում, ի՞նչ սկզբունքով եք ընտրում  նրանց։

Մեր մրցույթի առավելություններից է նաև Ժյուրին: Մենք միշտ ընտրում  ենք այնպիսի մարդկանց, ովքեր մեծ վաստակ ունեն իրենց գործում, արվեստում: Դա կլինի դասական վոկալի, ջազի, էստրադայի և այս պարագայում կապ չունի, թե ո՞ր ֆորմատում: Այս անգամ էլ առաջնորդվեցինք նույն սկզբունքով:

/filemanager/uploads/2021/06/week-2/Hayastani_Dzayner.jpg

Աննա Պողոսյան՝ օպերային ճանաչված երգչուհի, բազմաթիվ   միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր:

Դիանա Հարությունյան՝  Ալեքսանդր Սպենդիարյանի  անվան Օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի, բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: 

Սաթենիկ Սարգսյան՝ վոկալի ուսուցչուհի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում: Սուսաննա Բարսեղյան՝  Գևորգ  Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր: 

Հրանտ Մուրադյան՝ հայտնի ժողովրդական երգիչ,  «Ազգային ժողովրդական երգիչ»  մրցույթի ֆինալիստ:

Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան՝  հայտնի ու սիրված երիչներ, բազմաթիվ հիթերի արդյունքում բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ՝  «Տարվա հայտնություն»՝ Ծիծեռնակ ազգային երժշտական մրցանակաբաշխություն, «Տարվա լավագույն դուետ», «Տարվա երգ» և այլն...

/filemanager/uploads/2021/05/week-4/Hakob_Armen.jpg

Շնորհակալություն ենք հայտնում նրանց իրենց ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, համբերության ու, առհասարակ, մասնակցության համար: 

Այս  անգամ գտնվե՞ց  այն մեկը կամ մի քանիսը, ովքեր շանս ունեցան ներկայացնելու Հայաստանը  աշխարհի ինչ-որ երկրում: 

Այո, կարծում եմ ոչ թե մեկը, այլ՝ երկուսը: Նրանք իսկապես շատ լավ և ուժեղ մասնակիցներ են  ու ես վստահ եմ, որ նրանց հետ դեռ ճանապարհ ունենք անցնելու: 

Տեղյակ ենք, որ կորոնավիրուսի պատճառով միջազգային այս մրցույթը շարունակվում է   ուղիղ միացման տարբերակով: Ե՞րբ է այն նախատեսվում, ու կա՞ն մասնակիցներ մեր երկրից:

Այո, մենք վերջերս անցկացրեցինք մեր հերթական online մրցույթը, դա մենք կարողանում ենք անել ամիսը 1 անգամ. այդպես մենք հնարավորություն ենք ունենում հնարավորինս շատ տաղանդավոր մարդկանց գտնել ու պատրաստել նրանց մեր միջազգային մրցույթին: Շուրջ 30 երկիր ամեն մրցույթին մասնկցության հայտ է ուղարկում: 

Ի՞նչ պլաններ կան առջևում, ե՞րբ  կլինի հաջորդ երաժշտական տոնը մեր երկրում: 

Նախատեսում ենք  նաև այս անգամ  WAPA-ի  միջազգային մրցույթը ակնցկացնել Հայաստանում, հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին: Այս անգամ մենք աշխարհի տարբեր երկրներից կհյուրընկալենք մասնակիցներ ու դա հրաշալի առիթ կլինի նաև ծանոթացնել նրանց մեր երկրի մշակույթին, ճարտարապետությանը, ճաշատեսակներին և այլ հրաշքներին: Հիմա մենք բանակցությունների փուլում ենք և շատ շուտով պարզ կլինի հստակ օրը: Բացի դա, մենք շատ  այլ մեծ նախագեր ենք մշակում և շուտով ավելի ենք ընդլայնվելու: 

 

Հեղինակ՝ Ս․ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին