▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միկոյանի արձանը կտեղադրվի` որոշումն արդեն ուղարկվել է կառավարություն

Երևանի ավագանին Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն. նորանշանակ վարչապետն էլ, ի վերջո, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Նշենք, որ Երեւանի ավագանին որոշել է Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։

Մինչ այդ` քաղաքապետարանում այսօր կայացած Երևանի ավագանու  մշակույթի, կրթության ու  սոցիալական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել  է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանի ներկայացրած փաստաթղթերը, որոնցում նշվում էր, թե ինչ է արել Անաստաս Միկոյանը ստալինյան ռեպրեսիաների ժամանակ:

«Բոլորս եկանք եզրակացության, որ արձանի տեղադրման ու Միկոյանի վերաբերյալ բոլոր հարցադրումները, հասարակության ընդվզումները, մեր ավագանու հանձնաժողովի լիազորությունների մեջ չէ»,-նիստից հետո լրագրողներին հայտարարել է  Երեւանի ավագանու ԲՀԿ-ական  անդամ Թամար Պողոսյանը, ով էլ ղեկավարում է մշակույթի, կրթության եւ սոցիալական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Միկոյանի արձանի տեղադրման առաջարկին դեմ էին քվեարկել «Բարև Երևան» խմբակցության բոլոր անդամներն ու  Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին