ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում է, որտեղ նա անդրադարձավ նոր աշխատատեղերի ստեղծմանը.
«Ես չգիտեմ՝ քաղաքական իրավիճակի բերումով Հարկային օրենսգիրքը, երբ կհասցնենք ընդունել: Միկրոբիզնեսն ամբողջությամբ կազատվի հարկերից: Այն բիզնեսը, որը տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն ունի և, եթե Երևանից դուրս է՝ կազատվի բոլոր տեսակի հարկերից: Անհատ տաքսու վարորդները կազատվեն լիցենզիոն վճարներից: Սա անում ենք մեր երկրում աշխատանքը խրախուսելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը որոշել է նաև սահմանամերձ գյուղերում հողագործությամբ զբաղվողներին ֆինանսավորել.
«Հաջորդ որոշումը կապված է աշնանացանը սուբսիդավորելու հետ: Մենք որոշում կայացրինք, որ Տավուշի մարզում ամեն մեկ հեկտար աշնանացանի համար 60 հազար դրամ սուբսիդիա տրամադրենք: Ես ուրախ եմ, որ 4-5 հազար սեփականատեր օգտվել է այդ հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի հասել. Փաշինյան
Չեմ հիշում հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին՝ հոկտեմբերյան. Փաշինյանն անեկդոտ պատմեց