▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ մենք գրիչն առած գրում էինք, Վազգենը ջոկատներ էր ստեղծում

Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողի համաշխարհային օրը (World Day of the writer): Այն ստեղծվել է Միջազգային PEN-ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որն անցկացվել է 1986 թվականի հունվարի 12-18-ը: Իսկ PEN-ակումբը ստեղծվել է 1921 թվականին, Լոնդոնում:

Կազմակերպության հապավումը կազմված է անգլերեն հետեւյալ բառերից. Poets՝ բանաստեղծներ, Essayists՝ ակնարկ գրողներ, Novelists՝ վիպագիրներ: Բացի այդ, pen բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է գրիչ:

«Հայ գրողն այսօր խոսք ունի, ցավոք, նա հասարակական, քաղաքական կյանքից դուրս է մնացել: Պետք է լսել գրողին, նա պետք է գործի: 10 րոպեում մեր Հայրենիքը կարող է ոտքի կանգնել: Տեսեք, 2 օրից սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ էպիկական հերոսն ասպարեզ մտավ և կերտվեց Հայոց բանակը: 1989-90թթ. իբրև երիտասարդ գրողներ՝ մեզ Մոսկվա էին ուղարկում՝ գրական համագումարի: Ցուցակում առաջինը Վազգեն Սարգսյանի անունն էր, բայց նա չեկավ: Հետո իմացանք, որ Վազգենը սահմանում է: Մենք գրիչն առած գրում էինք, իսկ Վազգենը ջոկատներ էր ստեղծում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Asekose.am-ի հարցին՝ թե ովքե՞ր են այդ գրողները, որոնց խոսքը կլսեն, Աբգար Ափինյանը մատնանշեց իր կողքին նստած երիտասարդ գրողներից մեկին՝ Դավիթ Սամվելյանին:

Վերջինն էլ կարևորեց նախ և առաջ հասարակության կողմից ընդունված և ճանաչված լինելը.

«Այսօր, ցավոք, ամեն ինչ հանրայնանում է: Մեկի մտքով մի բան է անցնում՝ գրում ու գրող է  դառնում: Երիտասարդության մեծ մասը գրում է, երբ մի քիչ հոգեկան ապրում է ունենում: Շատ է պրիմիտիվությունը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին