Բարձր տեխնոլոգինաերով հետազոտվելու հնարավորությունն ավելի հասանելի դարձնելու համար «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը նախատեսել է մինչև 15% զեղչ կենտրոնում պետպատվերով կցագրված բոլոր հաճախորդների համար:
Խոսքը այն ծառայությունների մասին է, որոնք նախատեսված չեն պետպատվերի շրջանակներում (օր., հորմոնալ հետազոտություններ):
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում սպասարկումը կազմակերպված է ընտանեկան բժշկության սկզբունքների հիման վրա: Առաջին իսկ օրվանից Ձեզ և Ձեր ընտանիքին կցագրվում է խիստ մրցույթի արդյունքում ընտրված ընտանեկան բժիշկ, ով վարում է Ձեր քարտը, ծանոթանում է բոլոր խորհրդատվությունների արդյունքներին, թեստերի և հետազոտությունների պատասխաններին: Նա պատասխանատու է թե՛Կենտրոնում, և թե՛ Կենտրոնի սահմաններից դուրս բոլոր բժիշկների համաձայնեցված գործողությունների համար:
Ակնհայտ է, որ կարևորագույն գործոնը, որն ազդում է պացիենտի` այս կամ այն բուժհաստատություն դիմելու որոշման վրա` դա վստահությունն է բժշկի հանդեպ: «Վարդանանց»-ը կառուցում է իր կադրային քաղաքականությունը, ելնելով հենց այս սկզբունքից: Մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստում են անցնում աշխարհի առաջատար բուժհաստատություններում, ստանում լրացուցիչ կրթություն Եվրոպայի ամենահեղինակավոր բուհերում և համալրում մեր շարքերը միայն ու միայն խիստ մրցույթների արդյունքում:
«Վարդանանց» բժշկական կենտրոնը որպես տեղամասային պոլիկլինիկա ընտրելու ընթացակարգը շատ պարզ է.
Ներբեռնե՛ք և լրացրե՛ք կացագրման դիմումըwww.vardanants.am կայքում :
Ուղարկե՛ք այն pr@vardanants.am էլ-հասցեին
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք +374 10 59-21-00
Մանրամասն տեղեկություններ կենտրոնի գործունեության մասին ստանալու համար կարող եք այցելել նաև մեր պաշտոնական կայք` www.vardanants.am: