Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետները նախանշվել են, քանի որ իրավիճակը «ցայտնոտային» է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ անդրադարձ է կատարվել այս թեմային: Պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, քանի որ մինչև երեկ մեր «Գազպրոմի» ու հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում բանակցությունների ներկա փուլն ու ինչ հաջողություններ կա։
Խոսելով ժամկետների մասին՝ Պեսկովը նշել է՝ «մենք ցայտնոտի մեջ ենք»: