Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Ո´չ, չի շարունակի»,– ասաց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին կայքի հարցին։
«Դա վարչապետի որոշումն է»,- հավելեց փոխարտգործնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին։