«Ես առաջարկում եմ Միքայել Մինասյանին՝ հաճախակի նման տեսագրություններով հանդես գալ: Համոզված եմ, որ այդ տեսագրություններից մենք նույնպես որոշակի տեղեկատվություն ենք ստանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտնի տեսաուղերձին։
Հարցին՝ առաջարկե՞լ են Միքայել Մինասյանին գործարքի գնալ իրենց հետ, Ավինյանը պատասխանեց՝ ո՛չ։