Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին): Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցման` հայտնում են ՀՔԾ-ից:
Կատարվում է նախաքննություն:
Իր տեսաուղերձում հայաստանյան իրավապահներից թաքնվող Միքայել Մինասյանը, որ մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար, պնդում է, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ` որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ, և ըստ Մինասյանի, Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել պետությանը, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ, բացի այդ, իր հետ առնչվող անհատներին հրահանգել, որ դադարեն Փաշինյանի դեմ պայքարել։ Միքայել Մինասյանի պնդմամբ՝ ինքը մերժել է այդ առաջարկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում