Համացանցում հայտնվել է զվարճալի տեսագրություն, որտեղ Միշել Օբաման բասկետբոլիստի դերում է հանդես գալիս: Տեսագրության սկզբում բասկետբոլի մարզիչր Սպիտակ տանը հարցազրույց է վերցնում մարզիկներից առողջ սնվելու առավելությունների մասին:
Հետո հետին պլանում հայտնվում են ԱՄՆ առաջին տիկինը և հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Մարզիկը ձեռքերում պահում է բասկետբոլի զամբյուղը, իսկ Միշելը գնդակը նետում է այնտեղ:
Տեսաձայնագրությունն ավարտվում է նրանով, որ Միշել Օբաման բասկետբոլիստների հետ Սպիտակ տանը նստում է բազմոցին և խնձոր ուտում: