▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը հաշտություն կնքեց Յան Նեպոմնյաշչու հետ

vivaronews.am-ը գրում է. Մոսկվայում այսօր ընթանում է Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրը:

Լևոն Արոնյանը սևերով մրցում էր մրցաշարի առաջատարներից մեկի՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ:

43-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ վաստակելով 2 միավոր:

5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին