▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է պաշտպանության նախարարը կին լինի ու պրծ, կնապետություն ենք սարքո՞ւմ․ լրագրող

Լրագրող Սյուզաննա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Բանտապետը՝ կին, Արդարադատության նախարարը՝ կին, ՆԳ նախարարը՝ կին, գլխավոր դատախազը՝ կին, օմբուդսմենը՝ կին, Հակահետախուզության պետը՝ կին։ Մնում է Պ նախարարը կին լինի ու պրծ։ Կնապետություն ենք սարքո՞ւմ։ Նորմալ ա՞»։

Դիտեք նաև՝

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել էր, որ Ծովինար Թադևոսյանին կնշանակի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ:

ԱրմԼուր-ն այս առիթով  գրում է․ «Կայքի տեղեկությունների համաձայն՝ Ծովինար Թադևոսյանը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը եղել է Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ։

Դեկտեմբերի 24-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը ՔԿԾ անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին, ով մինչ այս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։

Ստացվում է, որ մինչ ՔԿԾ-ում աշխատակիցները սպասում էին ՔԿԾ պետի նշանակմանը, տեղակալն ավելի շուտ նշանակվեց։

Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ Ծովինար Թադևոսյանը Սրբուհի Գալյանի մոտ ընկերուհին է, ինչպես նաև նախարարի աչքն ու ականջը՝ համակարգում։

Ուշագրավ է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ՀՀ ՔԿԾ պետի պաշտոնում կին է նշանակվել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին