«Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ» անունով գործող հայաստանցի հաքերների խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ստորև Ձեզ ենք ներկայացնում ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների … և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:
Մենք հետևում ենք իրավիճակին:
Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և Ձեր մեջ։
Ներբեռնել` այս հղումով»,-նշված է հաղորդագրության մեջ։


