▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած երեխաներից մեկի վիճակը ծանր է

 

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաներից երկուսը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան ասել է «Ռիա Նովոստի» գործակալությանը:

Հավելենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակները նախարարության հաղորդել է, որ տուժած 4 երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին: Ավտոբուսում եղել է 52 ուղևորը, նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:  Մահացածների մեջ են նաև երկու վարորդները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին