Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի այսօր, ապրիլի 12-ին,ժամը՝ 15։40-ին։

Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին, ժամը` 12.00-ին պետք է մոտենային «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։
Ըստ դեսպանության գրառման, այսօրվա թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել՝ այն ՀՀ քաղաքացիներին, որոնք Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել: Ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիներին, որոնք այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում:
Առաջնահերթություն են ստացել նաև մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիները, մեծահասակները, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիները (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ datacitizen@armem.ru էլ․հասցեի միջոցով):
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Տեսանյութը՝ Դավիթ Ֆրանգ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից


