Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- կայքի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, արդեն վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Կարդացեք նաև՝ Մեզ համար կարևոր է լսել` ինչպես է Փաշինյանը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները. Լավրով